Արոնյանը 8-րդ տեղում է․ ՖԻԴԵ-ի՝ շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդ տեղում է։

Նրանից բարձր վարկանիշ ունեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, հոլանդացի Անիշ Գիրին եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։

Հայաստանի ներկայացուցիչներից 100 ուժեղագույնների թվում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (47) եւ Հրանտ Մելքումյանը (79)։