Ստուգումներ՝ զորամիավորումների մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:

Ստուգվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների

  • կենցաղային պայմանները,
  • հանդերձանքը,
  • զենք-զինամթերքի պահպանությունը,
  • անվտանգության կանոնների պահանջների կատարումը,
  • ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը
  • անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը: