Ռեշֆորդը 22 տարեկանում ՄՅՈւ-ում ավելի շատ գոլ է խփել, քան Ռոնալդուն նույն տարիքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ռեշֆորդ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հոկտեմբերի 31-ին նշել է ծննդյան 22-րդ տարեդարձը։ Անգլիացին ՄՅՈւ-ում մասնակցել է 184 հանդիպման ու հասցրել է խփել է 52 գոլ:

Պորտուգալացի «Յուվենթուսի» հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն նույն տարիքում Յունայթեդում 47 գոլի հեղինակ էր դարձել։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին, Ռեշֆորդը՝ թիմում է 2016 թվականից։