Ուկրաինայում ուժի մեջ է մտել պատգամավորների համար պատժամիջոցների մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Ուկրաինայում ուժի մեջ է մտել բացակայությունների պատճառով ժողովրդական պատգամավորների համար պատժամիջոցների մասին օրենքը, հայտնում է «112 Ուկրաինան»

Ըստ օրենքի՝ նիստերի դահլիճում քվեարկությունների ավելի քան 30 տոկոսը բաց թողնելու դեպքում պատգամավորները կզրկվեն պարտականությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումից:

Ժողովրդական պատգամավորները լիագումար նիստերի համար աշխատավարձ կստանան միայն Ռադայի քվեարկությունների նվազագույնը 70 տոկոսին մասնակցելու դեպքում:

Պատգամավորները պետք է նիստի սկզբում անցնեն գրանցման ընթացակարգ: Գրանցմանը ուշանալու, բայց քվեարկությանը մասնակցելու դեպքում պատգամավորի ներկայությունը հաշվի կառնվի: