Ռուսական նոր հրթիռը կարող է հաղթահարել ցանկացած հրթիռային պաշտպանության համակարգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հրթիռ

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է պատրաստվում իրականացնել։ Ըստ Կրեմլի ղեկավարի, այն կարող է հաղթահարել ցանկացած հրթիռային պաշտպանության համակարգ։

Հրթիռային նոր փորձարկումները կմեկնարկեն 2020 թ․ հունվարին։ Պուտինը հայտնել է, որ հրթիռը 208 տոննա կշիռ ունի։ Այն ջերմամիջուկային մաս կարող է կրել։ Գործնականում այն ունի անսահմանափակ թռիչքային հեռահարություն։