Սերժ Սարգսյանի ձերբակալությունը պահանջողները հարվածում են Նիկոլ Փաշինյանին․ քաղտեխնոլոգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

 «Սերժ Սարգսյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, պատրաստվում է ակտիվանալ հանրային դաշտում, սպասման ինտրիգ է ստեղծում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ նա շատ բաների մասին կարող է խոսել։

«Որպես փորձառու քաղաքական գործիչ՝ չեմ կարծում, որ լրիվ կանկեղծանա։ Թեմաները կարող են շատ տարբեր լինել՝ և՛ հնից, և՛ նորից։ Նա շատ լավ գիտի առաջին հարցը, որը հնչելու է՝ «ի՞նչ էր նշանակում Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»,- ասել է Քոչարյանը։

Նա նկատել է, որ իշխանություններն այս պահին Սերժ Սարգսյանի ձերբակալելու խնդիր չունեն, քանի որ շատ դժվար կլինի երկու նախկին նախագահ կալանավորված ունենալ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։