Սերժ Սարգսյանին վերջնականապես լռեցրին Սանկտ Պետերբուրգում և Ժնևում. Մանվել Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հարցին, արդյո՞ք նախկինում և այսօր եղել է կամ կա՞ ճնշում աշխարհաքաղաքական կենտրոններից Հայաստանի գործող իշխանությունների վրա Արցախյան հարցով, քաղաքագետ Մանվել Սարգսյանը 24TV-ի եթերում պատասխանել է, որ ոչ մի ճնշում էլ չկա և չի եղել: 

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի համոզմամբ ճիշտ հակառակը, շատ ավելի մեծ ճնշումներ եղել են, և հիմա էլ կան Ադրբեջանի վրա, և միշտ Բաքուն կարողացել է դրանց տակից դուրս գալ ու խուսանավել, որովհետև ի տարբերություն մեզ, նրանք հետևողականորեն տարել են այս հիմնախնդրով շատ հստակ ու աշխարհի համար ընկալելի ռազմավարություն:

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրում ՀՀ նախկին իշխանությունների սխալներից, ինչպես նաև Փաշինյանի վարած քաղաքականությունից, և հնարավոր զարգացումներից: