Արարատ Միրզոյանն իր սանիկի հետ պայքարում է Արսեն Թորոսյանի դեմ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 2, 24News

/

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանն ամեն ինչ անում է, որ կյանքի կոչի իր երազանքների նախագիծը՝ հակածխախոտային օրենքը։ Նա հանդիպումներ է նախաձեռնել ընդդիմադիր ֆրակցիաների հետ, որպեսզի նախագծի լոբբինգն անի։

Երեկ փակ հանդիպում է կայացել ԲՀԿ-ականների հետ։ Թորոսյանը, բնականաբար, հիմնավորել է իր տեսակետը, ԲՀԿ-ականները նրան փոխանցել են, որ դեռ վերջնական որոշում չունեն, թե նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում են հայտնելու, եւ նախարարի պատասխաններից հետո թերեւս կձեւավորվի այդ դիրքորոշումը։ Հարցեր են հնչել խնդրի թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական բաղադրիչների մասին։

Հիշեցնենք, որ վերջերս էլ նա հանդիպում էր ունեցել «Իմ քայլի» հետ, որը, սակայն, մեծ հաշվով տապալվել էր, քանի որ 88 հոգանոց խմբակցությունից հաշվված մարդիկ էին մասնակցել։

Լուրեր էին շրջում, որ նման հրահանգ է տվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն իր սանիկի՝ Նարեկ Զեյնալյանի հետ, շարունակական պայքարի մեջ է առողջապահության նախարարի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում