Nissan X-Trail-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել անասնագոմի պատին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Նոյեմբերի 2-ին, ժամը 09:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել անասնագոմի պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: