Ցեղասպանության բանաձևին ընդամենը 11 դեմ քվեարկություն․ քաղաքագետը թվեր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում թուրքական բարեկամական խմբի անդամների քանակը (Members of the Caucus on U.S.-Turkey Relations & Turkish Americans) կազմում է 107 կոնգրեսական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ցեղասպանության բանաձեւին ընդամենը 11 դեմ քվեարկություն, որոնցից միայն 6-ն են այդ խմբի անդամ:

Սա այն ամենն է, ինչ պետք է հասկանալ հայկական համայնքի եւ կազմակերպությունների կողմից տարված ծանրագույն աշխատանքի մասին»,-նշել է նա: