Մոուրինյոն երբեք չի կարող աշխատել «Բարսելոնայում»․ Ինիեստա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:

«Հնարավոր է՝ Մոուրինյոն վերադառնա «Ռեալ», սակայն նա երբեք չի կարող աշխատել «Բարսելոնայում»:

«Բարսելոնային» անհրաժեշտ է մարզիչ, որը կտիրապետի ակումբի փիլիսոփայությանը»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն 1996-2000 թվականներին աշխատել է «Բարսելոնայի» մարզչական շտաբում: