Որքա՞ն է կազմում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և նրա կնոջ ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դրամական միջոցներն, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայատարարագրի, 2018թ․ կազմել են 1,1 մլն դրամ և 10 հազ․ ԱՄՆ դոլար։ 

Նույն տարում Մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել բազմաբնակարան շենքում բնակելի տուն 65,5 մլն դրամով, ավտոտնակ՝ 3 մլն դրամով, ինչպես նաև ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում՝ 1,5 մլն դրամով։ 

Հարկային տարվա եկամուտը կազմել է 60,6 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից և ստացած փոխառություններից։

Արման Թաթոյանի կնոջ՝ Գայանե Մակարյանի դրամական միջոցները կազմել են 700 հազ․ դրամ, 850 եվրո և 200 դոլար։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 5,3 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։