Գյումրու Մայակովսկի փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:19-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերին, Շիրակի և Արագածոտնի մարզերի hուշարձանների պահպանության տարածքային բաժնի երկրորդ կարգի և քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների գծով գլխավոր մասնագետներին: