Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց․ ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News 

շախմատ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Հունաստանի ընտրանու նկատմամբ:

Վրաստանում Բաթումում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանը 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին: Հավաքականում հաղթողներն էին՝ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը: Ոչ ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:

Հավաքականի զբաղեցրած հորիզոնականը դեռ հայտնի չէ, քանի որ առաջատարների մրցակցությունը շարունակվում է։