Պապիկյանն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են էներգետիկ օրակարգի կարևոր հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Սուրեն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Սուրեն Պապիկյանը: 

«Իրանի էներգետիկայի նախարարությունում նախարար Ռեզա Արդաքանեանի հետ քննարկեցինք հայ-իրանական էներգետիկ օրակարգի մի շարք կարևոր հարցեր»,- գրել է Պապիկյանը։