Իրոք ասում են՝ 2 միլիոն դոլա՞ր է ծախսվել առանձատան նորոգման համար․ վարչապետը՝ տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ ցուցադրել է այն առանձնատունը, որտեղ տեղափոխվել է ընտանիքի հետ վարչապետ ընտրվելուց հետո։ 

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ, ի հեճուկս տարածվող լեգենդների, թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, կոպիտալ վերանորոգում չի եղել։

«Որևէ կապիտալ ներդրում չենք արել: Այս տանը չեն փոխվել դռները, չի փոխվել հատակը, չեն փոխվել խոշոր ջահերը, չեն փոխվել օդափոխիչները, որևէ պատ չի քանդվել, որևէ սենյակ չի ավելացել: Այսինքն՝ ինչ եղել է, շարունակել է մնալ:

Անդրադառնալով խոսակցություններին, թե առանձնատան վերանորոգման վրա 2 մլն դոլար է ծախսվել, Փաշինյանն ասել է, որ առնվազն 10 անգամ պակաս գումար է ծախսվել: