Այս ի՞նչ աճպարարություն է, զուգընկերոջ ընտանիքը ո՞րն է, կարո՞ղ եք բացատրել․ ԲՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Վենետիկի հանձնաժողովի անդամները, որոնք Հայաստան էին ժամանել «Ստամբուլյան կոնվենցիայի» դրույթերը մեկնաբանելու համար, հայ խորհրդարանականներին չեն կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում փաստաթղթում առկա «զուգընկերների ընտանիք» եզրույթը։ Ներկայացնելով փակ հանդիպիպում-քննարկման մանրամասները՝ այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը նկատել է, որ հանձնաժողովականները փորձել են համոզել, թե այդ կոնվենցիան սպառնալիք չէ մեր պետության համար, և չի հակասում Սահմանադրությանը։ Այնինչ, ըստ Գևորգ Պետրոսյանի, նրանց փաստարկները բացարձակապես համոզիչ չէին։

Շարունակությունը՝ տեսանյութում։