Թուրքիան ու Վրաստանը ռազմավարական գործընկերության խորհրդի նիստ կունենան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News 

Գախարիա Էրդողան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկայում Անկարայում պայմանավորվել են գումարել Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության խորհրդի նիստ:  

Որոշվել է նոյեմբերին երկու երկրների նախարարների մակարդակով իրականացնել համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ, ինչը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու առկա ներուժի առավելագույնս օգտագործմանը:

Զրուցակիցները հատուկ ուշադրություն են հրավիրել Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման թեմային։