Երիտասարդը «զելյոնկա» է լցրել Ստամբուլյանի կոնվենցիային կողմ աղջկա վրա ու բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Երևանի Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքում «Հուզանք ու զանգը» միջոցառման ժամանակ միջադեպ է գրանցվել: Ստամբուլյան կոնվենցիյին դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը զելյոնկա է լցրել կոնվենցիային կողմ արտահայտված մի աղջկա վրա, ապա սկսել հարվածել նրան։ Այդ մասին տեղեկանում ենք hraparak.am-ից։

«Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Ե իրենց վրա զելյոնկա եմ լցնելու»,-բողոքել է երիտասարդը, որին ոստիկանները բերման են  ենթարկել:

Աղբյուրը նշում է, որ Հանրապետության հրապարակում այս պահին իրավիճակը հանդարտվել է։

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երևանում գերմանացի վիզուալ և պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։

Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Տեսանյութը՝ hraparak.am-ի։

Տեսանյութեր

Live

Լրահոս