Ողբերգական վթար. բախվել են КамАЗ-ն ու «ՎԱԶ 2107»-ը.վարորդի դին դուրս են բերել փրկարարները 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի եւ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով, մահացած Ավագ Պ.-ն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» Շիրակի ԳԳՄ Արթիկի ՏՏ պետի տեղակալ, իսկ КамАЗ-ի վարորդ Համլետ Շ.-ն աշխատում է «Արգիկ» ՓԲԸ-ում: