Կառավարությունը 1 մլն. դոլար չի հատկացրել Աննա Հակոբյանին մեքենա գնելու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Նիկոլ

Նոյեմբերի 3-ին՝ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարյալ անհեթեթություն է որակել շրջանառվող այն լուրը, թե ՀՀ կառավարությունը 1 մլն դոլար է տվել Աննա Հակոբյանի համար ավտոմեքենա գնելու նպատակով: 

«Նման բան տեղի չի ունեցել: Դա կատարյալ սուտ է: Ասում են նաև, թե ինչ-որ տեղ մեկնելիս Մեհրիբան Ալիևան և Աննան իրար կողք են նստած եղել: Դա ևս կատարյալ անհեթեթություն է: Եթե նման շփումներ, հանդիպումներ լինեն, ապա այդ մասին կարող եք իմանալ մեզանից: Ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ որդեգրել ենք թափանցիկ և հաշվետու գործելակերպ և այդպես շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը: