Ամրիկահայ Քեթլին Չուկագյանն ընդհանուր մարտերում հաղթանակ է տարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Քեթրին

Նյու Յորքում UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարում փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա հաղթել է Ջենիֆեր Մայային, իսկ այժմ պայքարում է UFC-ի չեմպիոնական տիտղոսի համար:

«Շատ հաճելի էր հանդիսատեսի շարքերում հայկական դրոշներ տեսնելը, դա ուղղակի հիասքանչ էր։ Ես պարզապես կուզեի, որ իմ պապիկը ողջ լիներ։ Նա մահացել է իմ ընդհանուր մարտերում կարիերան սկսելուց առաջ։ Եթե նա տեսներ ինչպես է հայ հանդիսատեսն իր աջակցությունը հայտնում ինձ, ուղղակի զարմանալի է»,- ասել է Քեթլին Չուկագյանը։

Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:

«UFC-ն գիտի, թե ես ինչ եմ ուզում: Ես վաստակել եմ Շևչենկոյի հետ մրցելու իրավունքը: Հաղթել եմ բոլորին, ում հարկավոր էր հաղթել Շևչենկոյի հետ մրցամարտի դուրս գալու համար: Նրանք այլ ընտրություն արդեն չունեն, ես լինելու եմ Վալենտինայի հաջորդ մրցակիցը»,- ասել է Քեթլինը։

Նա ասել է, որ կշարունակի ծեծել թոփ հնգյակի աղջիկներին եթե Վալենտինային իրեն չտալ։