«Ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել»․ Ցոլակյանը՝ ԱԻն պաշտոնյայի ազատման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱԻՆ փրկարարական ծառայության պետի՝ աշխատանքից ազատվելու տեղեկությանը, նշել է, որ  աշխատանքի մեջ թերացել է։

«Մի քանի պատճառ է եղել. ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել․․․ Դա հիմնական պատճառներից մեկն է։ Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել։ Բայց ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ... ամբիցիաներ, և այլն, և այլն»,-ասել է Ցոլակյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։