Հայ մարզիկը UFC 244 խառը մարտերում հաղթանակ է տարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Նյու Յորքում UFC 244 խառը մարտարվեստների 500-րդ հոբելյանական մրցաշարի հիմնական մրցումներին նախորդող նախնական մարտերում ամերիկահայ մարտիկ  Էդմեն Շահբազյանը՝ UFC-ում իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել  նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:

Հայազգի մարզիկը ռինգ է դուրս եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո՝ ձեռքում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:

«Մենք դա արեցինք, 11:0: Շենքում զարմանալի էներգիա կար: Շնորահակալություն բոլորին սիրո և աջակցության համար: Սիրում եմ այն, ինչ անում եմ»,- գրել է Շահբազյանը։