Վիետնամում ութ մարդ է ձերբակալվել Բրիտանիայում 39 միգրանտի զոհվելու գործով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Վիետնամ

Վիետնամի ոստիկանությունը  ևս 8 մարդու է ձերբակալել Բրիտանիայում 39 միգրանտի զոհվելու հետաքննության շրջանակներում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Անգլիայի Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դի Է հայտնաբերել բեռնատարում, որը Բելգիայից էր ժամանել Մեծ Բրիտանիա: Անօրինական միգրանտների ուղարկման ցանցի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ութ մարդ ձերբակալվել Է նոյեմբերի 3-ին Նգեանի նահանգում: Հաղորդվում է, որ տարածաշրջանի 21 բնակիչ կորել է Մեծ Բրիտանիայում՝ երկիրը լքելով ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակաշրջանում: Նգեանի նահանգի իշխանությունները կորածների ազգականների ԴՆԹ-ի նմուշներ են վերցնում Էսեքսի ողբերգության զոհերի ճանաչման համար: Անցած շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Էսեքսի գործի հետաքննության շրջանակում երկու անձի Է ձերբակալել Հատինի նահանգում:

Բրիտանիայում այդ սպանությանը հանցակցության կասկածանքով ձերբակալվել Է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա Մորիս Ռոբինսոնը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Ավելի ուշ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց: Ռոբինսոնի գործով դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 25-ին։

 Ինչպես հաղորդել է Էսեքսի ոստիկանությունը՝ չկանխամտածված սպանության և անօրինական ճանապարհով մարդկանց տեղափոխման համար որոնվում են 40-ամյա Ռոնան Հյուջեսն ու վերջինիս 34-ամյա եղբայրը։