Հայաստանի Մ-19 հավաքականը կխաղա Թուրքիայի հետ․ Եվրո-2020

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 հավաքականը նոյեմբերի 13-ից 19-ը Թուրքիայում կմասնակցի 2020թ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման խմբային փուլին:

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի հետ ընդգրկված է առաջին խմբում։

Անթալիայի մոտ գտնվող Մանավգատ քաղաքում անցկացվելիք մրցաշարում Հայաստանի թիմը նոյեմբերի 13-ին կմրցի Թուրքիայի, նոյեմբերի 16-ին՝ Բուլղարիայի, նոյեմբերի 19-ին՝ Չեռնոգորիայի հասակակիցների հետ։

Նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-ից 10-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, հայտնում է ՀՖՖ կայքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մրցաշարին պատրաստվելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Արման Ներսիսյան, ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան, ԲԿՄԱ

Լևոն Կարապետյան, Շիրակ

Պաշտպաններ

Կարեն Մուրադյան, ԲԿՄԱ

Արման Ղազարյան, ԲԿՄԱ

Ստեփան Սահրադյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Ասատրյան, ԲԿՄԱ

Արսեն Գալստյան, «Արարատ-Արմենիա»

Ռադիկ Սարգսյան, ԲԿՄԱ

Վոլոդյա Սամսոնյան, ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան, ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան, ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան, ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան, ԲԿՄԱ

Մամիկոն Դեմենջյան, ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան, ԲԿՄԱ

Արսեն Գյուլամբարյան, ԲԿՄԱ

Հայկ Ղևոնդյան, ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան, ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան, ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան, «Ուրարտու-2»      

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ-2»