ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահե Միսակյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին ։Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբրի 24-ի ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատա-վոր Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: