Արման Բաբաջանյանի դիմումը Վազգեն Մանուկյանի կնոջ գրառումների մասով ոստիկանությունում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News 

Կոլաժ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: Արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»։

Հիշեցնենք, որ ԱԺ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝  Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի գրառման վերաբերյալ։