Մատը «բանի» հետ մի՛ համեմատեք, դա աննորմալություն է. թեժ բանավեճ՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Դա լկտի և խայտառակ փաստաթուղթ է, որտեղ առկա որոշ դրույթներ հակասում են ոչ միայն մեր ազգային արժեհամակարգին, այլ նաև մեր երկրի սահմանադրությանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային։  

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի համոզմամբ էլ պետք է չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը և շուտափույթ հետևություններ անել, փաստաթուղթը երբ կգա ԱԺ օրակարգ, այդ ժամանակ էլ կքննարկենք դրանում առկա խնդրահարույց հարցերը: 
Բանախոսներն անդրադարձել են նաև աղմկահարույց  ներկայացմանը, ինչպես նաև հարցին, արդյո՞ք մեր մշակույթում պետք է լինի ցենզուրա, թե ոչ: 

Ի դեպ մշակույթում ցենզուրայի վերացման մասին օրեր առաջ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: