Ֆրանսիայում հարձակվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված տաճարի վրա և կողոպտել այն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱՍ

Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում հանցագործները հարձակվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում գրանցված տաճարի վրա, հաղորդել է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով դադախազությունը:

Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով տապալել են տաճարի փայտե դուռը, որը դասվում է Միջնադարի դարաշրջանին:

Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմերիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում և փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն Էին, նրանք բոլորը եղել են դիմակներով: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին:

Քաղաքապետի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցանմուշներից։