ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետը՝ Չեմպիոնների լիգայի հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Զագրեբի «Դինամոն» մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Այդ հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակը ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Վերոնշյալ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին: