Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում. «այդ կինը նյարդայնացնում է». «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում քիչ չեն նրանք, որոնք առաջնորդվում են անձնական «մոտիվներով»:

Մասնավորաբար, վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:

Նախարարությունից մեզ պատմեցին, որ վարչության այդ պետը, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:

Եվ, ըստ էության, նրանից է կախված աշխատակիցների եւ տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը:

Այդ փաստը հատկապես դուր չի գալիս փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:

«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում բունտ է հասունանում. մյուս վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում բարձրացնելու են Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում