Ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Չկան ոչ հիմքեր, որ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար», դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով․

«Սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որը ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր ամբողջ այս գործընթացում»։

Քոչարյանը նշեց, որ հասկանում է, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները։

«Այդ Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության առջև, իսկ մյուս կողմի վրա դնում արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը։ Ուղղակի մարդիկ պետք է հիշեն՝ վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, գուցե, մի հինգ տարի առաջ մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե չեն պահել ու վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձև չեն կարողանալու տալ», - ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ «որովհետև իմ նկարագրած սխեմայի մեջ արդարադատություն գոյություն չունի, կան մարդիկ, սիմվոլները, պաշտոնյաներ, բայց չկա արդարադատություն»։

Քոչարյանն ասաց, թե իր համար տհաճ է կանգնել դատարանում ու փորձել համոզել, որ ինքը փախնելու ու խոչընդոտելու մտադրություն չունի։

«Իմ կենսագրության հետ չի բռնում, ու, ընդհանրապես, այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել, իրոք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ, ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ», - հայտարարեց Ռ. Քոչարյանը։

Նա հայտարարեց, թե չի պատկերացնում՝ ոնց է մի վկայի ասելու, որ «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»։

«Հիմա Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքում է, նայեք՝ ոնց եք անում», - դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news