Մոսկվայում նոյեմբերի 5-ը դարձել Է ամենատաք օրն ուսումնասիրությունների պատմության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Մոսկվա

Մոսկվայում գերազանցվել Է ջերմության ռեկորդ։ Ջերմաստիճանը նոյեմբերի 5-ին բարձրացել Է մինչև պլյուս 10,6 աստիճան և շարունակում Է բարձրանալ: Այս մասին РИА Новости-ին  հայտնել Է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:

Նա ավելի վաղ գործակալությանը հայտնել Էր, որ Մոսկվայում շաբաթվա առաջին կեսը անոմալ տաք կլինի, օդի ջերմաստիճանը կլինի 10 աստիճանից բարձր, երկրորդ կեսին նորմային տվյալները կվերադառնան: Օդերևութաբանը նշել Է, որ նոյեմբերի 5-ի համար նման ռեկորդ վերջին անգամ դիտվել Է 2013 թվականին:

«Ժամը 12-ին ԺՏՆՑ-ի կայարանում որով մենք չափում ենք ռեկորդային ջերմաստիճանները, ջերմաստիճանը կազմել Է 10,6 աստիճան: Հետևաբար նախկին 10,3 աստիճան ռեկորդը գերազանցված Է»:

Բացի այդ, օդերևութաբանը նշել Է, որ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը շարունակում Է բարձրանալ: