Սյունեցին Վարդավանք բնակավայրի տարածքում բոխիներ է ապօրինի հատել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

 

Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել  մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։ Վնասի չափը պարզվում է։

Նախապատրաստվում են նյութեր։