Սանկտ Պետերբուրգի ծննդատան վերելակի խցիկն ընկել է․ երկու հայ ծանր վնասվածքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

պն

Սանկտ Պետերբուրգում արտակարգ պատահարի հետևանքով հայեր են տուժել: Քաղաքի ծննդատներից մեկում վերանորոգման աշխատանքների ժամանակ վերելակն ընկել է, ինչի հետևանքով հայաստանցի երկու բանվորներ են տուժել:

 «Վերելակային սարքավորումների փոխարինման աշխատանքների ժամանակ ճոպանը կտրվել է, ինչի արդյունքում վերելակի խցիկը, որտեղ երկու բանվոր է եղել, ընկել է: Բանվորները ծանր վնասվածքներ են ստացել»,- նշել է ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ տուժածները Հայաստանից են՝ 38 և 35 տարեկան: Նրանց վիճակը ծանր է գնահատվում: Նրանք բազմաթիվ փակ և բաց կոտրվածքներ են ստացել, ներքին օրգանների վնասվածքներ: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ «Շինարարական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման» հատկանիշներով: