Երևանի փոխքաղաքապետը հանդիպում է կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱՍ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում՝ կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական հանդիպմանը շեշտվել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզներում և հանրակրթական դպրոցներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը: