Մենենդեսը Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին հաշվետվություն Է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Մենենդես

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել Է, թե բանաձև կներկայացնի, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում Է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել մարդու իրավունքների այն խախտումների մասին, որոնք Թուրքիան իրականացրել է Սիրիայում։

«Ցավոք Թուրքիան էրդողանի օրոք չի կարող որպես դաշնակից դիտվել»,- Interfax-ի հաղորդմամբ՝ ասել է Մենենդեսը։

«Հենց դրա համար շտապ կարգով ներկայացնում եմ բանաձև ու պետքարտուղարին խնդրանքով դիմում, որ 30 օրվա ընթացքում Սենատին տեղեկացնի Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումների մասշտաբների մասին»,- ընդգծել Է սենատորը:

Իր ելույթում Մենենդեսը կոչ Է արել Թրամփին՝ չեղարկել նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի հետ նախատեսված հանդիպումը և «կանգնել Սենատում ու Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոնսենսուսի կողմում այն մասով, որ Թուրքիան Էրդողանի օրոք ԱՄՆ-ի բարեկամը չԷ»։