Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելիս տուժած 2 հայերի վիճակը ծանր է․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

վերելակ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 2 հայերի վերաբերյալ․

«Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման աշխատանքների ժամանակ ճոպանի կտրվելու պատճառով 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են՝ 28 և 25 տարեկան: