Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

քայլ

Նոյեմբերի 5-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 58-ամյա քաղաքացի Մնացական Ա.-ն, որը 2012 թ. ապրիլի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։