Վենգերը պատրաստ է մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել «Բավարիան»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է մինչև այս մրցաշրջանի ավարտը գլխավորել «Բավարիան»։ Խորվաթ Նիկո Կովաչի հեռանալուց հետո «Բավարիան» մնացել է առանց գլխավոր մարզչի։

Ակումբը բանակցել է  «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, բայց համաձայնություն ձեռք չի բերվել։