Ոչնչացվել է «Ալ Քաիդա»-ի առավել վտանգավոր ահաբեկիչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Ֆրանսիական հատուկ ջոկատայինները ոչնչացրել են «Ալ Քաիդա» խմբավորման առավել վտանգավոր ահաբեկիչ համարվող Աբու Աբդերռահման ալ-Մաղրիբիին։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։ Ահաբեկիչը ոչնչացվել է Մալիում իրականացված հատուկ գործողության հետեւանքով։