Ջրառատ գյուղում և «Սևան» ՔԿՀ-ում 1 օր ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 16.00-ից, մինչև նոյեմբերի 8-ը՝ ժամը 16.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և Գեղարքունիքի մարզի «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: