Գարեգին Նժդեհի ու Սևանի փողոցների խաչմերուկում 3 մեքենա է բախվել է․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

վթար

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 21։14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Միքայել Ղ., ծնված 1993 թ․), «Mercedes W124» (վարորդ` Կարեն Մ., ծնված 1985 թ․) և «Mercedes C230» (վարորդ՝ Վահան Մ., ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արկադի Հ.-ն (ծնված 1978 թ․), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: