39 000 դոլար, «TOYOTA PASSO 1.0»․ ի՞նչ ունեցվածք ունի «Իմ քայլի» նոր պատգամավորը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արթուր

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «TOYOTA PASSO 1.0» մակնիշի ավտոմեքենա։ 

Պատգամավորի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 39 000 ԱՄՆ դոլար։ 

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան։ 

Նշենք, որ Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատը ստացել է սեպտեմբերի 13-ին։ «Իմ քայլը» խմբակցությունում Ա. Մանուկյանը փոխարինում է Էդգար Առաքելյանին, որն ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Արթուր Մանուկյանը թատրոնի և կինոյի դերասան է»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: