ՀՖՖ նախագահը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունք չունի․ Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News 

կոլաժ

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավունք չունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը։ 

«06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»,- գրել է Առաքելայնը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։

 

ՀՖՖ

 

ՀՖՖ