Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է․ Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման մերժումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրա որդի՝ Լևոն Քոչարյանը, անդրադարձել է դատարանի որոշմանը, համաձայն որի՝ հայրը մնաց կալանքի տակ։

«Ինձ համար սպասելի էր, կանխատեսելի էր: Այս դատավորից ոչ մի ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության իրականացման հարցում: Ոչ մի վայրկյան չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որշման վրա», - ասել է Լևոն Քոչարյանը:

Նախքան ճեպազրույցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս