Ցուցարարները ԿԳՄՍ նախարարին 20 րոպե ժամանակ են տվել հրաժարականի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արայիկ

Կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդներին են միացել ԵՊՀ հայ բանասիրության, պատմության, աստվածաբանության և ռոմանագերմանական ֆակուլտետների մի շարք ուսանողներ։ 

ԵՊՀ ուսանողների ներկայացուցիչ Գևորգ Գյուլումյանը հայտնել է, որ ԵՊՀ-ն միանում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի՝ ՀՅԴ-ի պահանջին։

«Լեզուն ու մշակույթը, Արայի՛կ Հարությունյան, Ձեր տանից չեք բերել։ Նա, ով  կպայքարի այդ արժեքների դեմ, կարժանանան անփառունակ վախճանի», - ասել է ուսանողը։

ՀՅԴ ցուցարարներից մեկն էլ հայտարարել է, որ հեռանալու համար ԿԳՄՍ նախարարին տալիս են 20 րոպե ժամանակ։

«Նա պետք է լքի կառավարության դահլիճը և այլևս չվերադառնա։ Հուսանք՝ իշխող թիմն ու նա կգտնեն խոհեմություն, այլապես կգնանք շատ կտրուկ գործողությունների», - ասել է ՀՅԴ-ական ցուցարարը։