Ոչինչ չի մոռացվում, ամեն ինչի համար պատասխան պետք է տրվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Փաշինյան

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գիշերօթիկ հաստատությունները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ու տարեցների համար գործող խնամքի կենտրոնները հուսահատության համակարգեր են։  

«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք , էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել», - ասել է Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է թե ինչպես եղավ, որ մի տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ  հնարավոր է խնայել:

«Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս  հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել», - ասաց նա:

Փաշինյանը շեշտել է, որ ոչինչ չի մոռացվում, ամեն ինչի համար պետք է պատասխան պետք է տրվի, դա անխուսափելի է, կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական պատասխանատվություն։ 

Փաշինյանը հավելել է․

«Դուխով շարունակեք»։