Սեդրակին արգելված է տեսակցությունը հոր հետ. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի կարողանում այցելել հորը:

«Սեդրակին արգելված է տեսակցությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանին փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:

Հարցին, թե ինչ հիմքով է տեսակցությունն արգելվել, Սահակյանը պատասխանեց.

«Դե հարցրեք իրենց էլի»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ 2-րդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս